ՀԱՊԿ ստորաբաժանումները կկարողանան մասնակցել ՄԱԿ խաղաղապահ առաքելություններին: Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը:
«Առաջին անգամ ՀԱՊԿ Հավաքական խաղաղապահ ուժերը կստանան ՄԱԿ ԱԽ մանդատ և կգործեն ճգնաժամային տարածաշրջանում ՄԱԿ առաքելության հետ փոխգործակցությամբ: Չի բացառվում, որ ՀԱՊԿ ստորաբաժանումները կգործարկվեն մոտ ապագայում»,-ասել է Սեմերիկովը:
Նա հավելել է, որ այժմ ձևավորվում է խաղաղապահ ոստիկանական ստորաբաժանում ՀԱՊԿ ձևաչափում, որը պատրաստ կլինի խնդիրներ կատարել ըստ ՄԱԿ չափանիշների»:
Այս ուղղությունը կնպաստի ՀԱՊԿ հեղինակության բարձրացմանն ինչպես որպես կազմակերպության, այնպես էլ նրա անդամ երկրների մասով»,-ասել է Սեմերիկովը «Անխախտ բարեկամություն-2016» զորավարժությունների բացմանը:
Զորավարժություններին մասնակցում է ավելի քան 1000 սպա ու խաղաղապահ զինվոր ԱՊԿ անդամ 6 երկրների` Հայաստանի, Բելառուսի, Ղրղզստանի, Ղազախստանի, ՌԴ և Տաջիկստանի, զինված ուժերի, ներքին զորքերի և ոստիկանության կազմից: Մասնակցում է նաև ավելի քան 500 միավոր ավիացիոն, զրահատեխնիկայի և ավտոմոբիլային տեխնիկա:
«Զորավարժությունների պաշտոնական լեգենդը ՀԱՊԿ Արագ արձագանքման խաղաղապահ ուժերի կողմից խաղաղության պահպանման գործողության նախապատրաստումն ու վարումն է: Սակայն ըստ զորավարժությունների մտահղացման, նախատեսվում է մի շարք օգտակար նորարարությունների մշակում, որոնք արտացոլում են խաղաղության պահպանման ժամանակակից համալիր միջոցառումների ժամանակ խաղաղապահ խնդիրների ու առաջադրանքների կատարման նորացված միջոցները






