AM
29 October 2002 - 14:57 AMT

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄԵԾ ՏԵՂ Է ՀԱՏԿԱՑՆՈՒՄ ԼԵՀԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ

Իր արտաքին քաղաքականության կոնցեպցիայում Հայաստանը մեծ տեղ է հատկացնում Լեհաստանի հետ հարաբերությունների զարգացմանը: Այդ մասին այսօր հայտարարել է Հայասատանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը` Լեհաստանի Սենատի նախագահ Լոնգին Պաստուշյակի գլխավորած պատվիրակության անդամների հետ հանդիպման ընթացքում: Կողմերը քննարկել են հայ-լեհական հարաբերությունների զարգացման հեռանկարները` նշելով առեւտրա-տնտեսական կապերի եւ գիտության բնագավառում համագործակցության ակտիվացման անհրաժեշտությունը: Պաստուշյակի խոսքերով` երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառության ծավալը չի համապատասխանում Հայաստանի եւ Լեհաստանի իրական հնարավորություններին: Կողմերը քննարկել են նաեւ տարածաշրջանային համագործակցության զարգացման հեռանկարները: