AM
2 Սեպտեմբեր 2016 - 07:13 AMT

Պակիստանում զինյալները քրիստոնյա համայնքի վրա են հարձակվել

Սեպտեմբերի 2-ին անհայտ զինյալները Պակիստանի Պեշավար քաղաքից ոչ հեռու հարձակվել են քրիստոնյա համայնքի վրա: Այս մասին հայտնել է երկրի բանակի ներկայացուցիչ գեներալ Ասիմ Բաջվան:

Տեղական ԶԼՄ-ների տվյալներով, ահաբեկչության հետևանքով զոհվել է առնվազն մեկ խաղաղ բնակիչ, Ռիա նովոստիին հղումով գրում է Panorama.am-ը:

«Անվտանգության ծառայությունն արագ արձագանքել է, բոլոր չորս մահապարտներն էլ սպանված են: Հետախուզական գործողություններ են ընթանում»,- հայտնել է Բաջվան:

Հարձակումը տեղի է ունեցել սեպտեմբերի 2-ի առավոտյան: Տեղական ԶԼՄ-ների տվյալներով, լսվել է մի քանի պայթյունի ձայներ և կրակոցներ: Դեռևս հայտնի չէ, թե ով էր կանգնած հարձակման հետևում: