AM
2 Սեպտեմբեր 2016 - 09:00 AMT

Reuters-ը հաստատել է Ուզբեկստանի նախագահ Իսլամ Կարիմովի մահվան փաստը

Վախճանվել է Ուզբեկստանի նախագահ Իսլամ Կարիմովը: Այդ մասին հայտնում է Reuters-ը դիվանագիտական 3 աղբյուրի վրա հղումով:

Սա Կարիմովի մահվան մասին առաջին հաղորդագրությունն է, որը հայտնվել է միջազգային ԶԼՄ-ներում: Ուզբեկստանի անկախ «Ֆերգանա» գործակալությունը դեռ օգոստոսի 29-ին էր հաղորդագրություն տարածել, որ նախագահը մահացել է:

Ըստ պաշտոնական տվյալների, Կարիմովը գտնվում է հիվանդանոցում ուղեղի կաթված ախտորոշմամբ: Սեպտեմբերի լույս 2-ի գիշերը երկրի կառավարությունը հայտարարեց, որ նրա առողջական վիճակը «կտրուկ վատթարացել է» և կրիտիկական է:

Սեպտեմբերի 2-ի առավոտյան Ղազախստանի կառավարական աղբյուրներից հայտնի դարձավ, որ այդ երկրի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը սեպտեմբերի 3-ին կմեկնի Ուզբեկստան, ինչը նախապես պլանավորված չէր: ԶԼՄ-ները ենթադրեցին, որ Նազարբաևը մեկնում է մասնակցելու Կարիմովի հուղարկավորությանը, հայտնում է Slon.ru-ն: