Հայաստանը եւ Միացյալ Արաբական Էմիրությւոնները ստորագրել են նախնական համաձայնագիր` երկու երկրների միջեւ օդային հաղորդակցության մասին: Փաստաթուղթը ստորագրվել է ՀՀ Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սամվել Մարգարյանի ԱՄԷ կատարած պաշտոնական այցի ընթացքում: Բացի այդ, Մարգարյանը եւ ԱՄԷ տրանսպորտի փոխնախարար Մուհամմադ Սուվեյդին ստորագրել են երկու երկրների միջեւ օդային հաղորդակցության ոլորտում համագործակցության մասին «Փոխըմբռնման հուշագիր»: