AM
5 Սեպտեմբեր 2016 - 07:16 AMT

Yerevan Open 2016. ՀՀ ՊՆ ԲԿՄԱ և Վրաստանի վոլեյբոլի թիմերը՝ հաղթողներ

Yerevan Open 2016 լողափնյա վոլեյբոլի միջազգային առաջնության հաղթողներ են ճանաչվել ՀՀ ՊՆ ԲԿՄԱ տղամարդկանց թիմը (բանակի կենտրոնական մարզական ակումբ)՝ Աշոտ Բալաբեկյան-Սիմոնի Անդե կազմով և կանանց Վրաստանի հավաքական թիմը։

Մրցումներն անցկացվել են Երևանի Գրանդ-Սպորտ մարզահամալիրում:

Տղամարդկանց մոտ երկրորդ տեղ է գրավել Վրաստանի հավաքականը, 3-րդ տեղը՝ ՀՎՖ պատանեկան հավաքականը։ Կանանց մոտ երկրորդ տեղ է գրավել Սյունիքի թիմը, երրորդ տեղում է ԽՄՕՄՄ թիմը, տեղեկացնում է Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիան։

Տղամարդկանց մոտ եզրափակիչ խաղում ԲԿՄԱ թիմը վստահ հաղթանակ տոնեց 2։0(21։15,21։19) հաշվով։ Կանանց մոտ ևս ստացվեց լարված և հետաքրքի պայքար. ի վերջո հաղթեց Վրաստանի կանանց թիմը 2։0 հաշվով։ Երրորդ տեղի համար հանդիպեցին ԽՄՕՄՄ-ի և Նժդեհ թիմերը, հաղթեց ԽՄՕՄՄ թիմը՝ 2։0 հաշվով։

Մրցաշարին մասնակցում էին 8 տղամարդկանց և 8 կանանց թիմ: