AM
7 Սեպտեմբեր 2016 - 07:56 AMT

Դուբայում $272 մլն արժողությամբ գրադարան կկառուցեն բացված գրքի տեսքով

Դուբայում տրվել է քաղաքի կառավարիչ Մոհամմեդ Բեն Ռաշիդ ալ-Մաքթումի անվան գրադարանի կառուցման նախագծի մեկնարկը: Այն արաբական աշխարհում մշակույթի ոլորտի խոշորագույն նախագիծը կդառնա:

ՌԻԱ Նովոստին, Arabian Business պարբերականին հղումով գրում է, որ $272 մլն արժողությամբ նախագիծը նախատեսվում է ավարտին հասցնել 2018 թվականի կեսերին:

Գրադարանի մակերեսը 650 հազար ք.մ. կլինի: Այն կկարողանա տարեկան մինչև 42 մլն այցելու ընդունել: Գրադարանի ֆոնդերում ավելի քան 4.5 մլն գիրք կլինի. 1.5 մլն՝ տպագրված, ինչպես նաև աուդիոգրքեր և թվայնացված գրքեր:

Շենքը բացված գրքի տեսք կունենա: Գրադարանում նաև տարեկան մոտ 100 մշակութային միջոցառում կանցկացվի: Բացի այդ, շենքի ներսում թանգարան և այլ հաստատություններ կգործեն: