AM
8 Սեպտեմբեր 2016 - 12:37 AMT

Ղազախստանի վարչապետը լքել է պաշտոնը

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հրամանագիր է ստորագրել Քարիմ Մասիմովին երկրի վարչապետի պաշտոնից ազատելու և նրան Ազգային անվտանգության կոմիտեի նախագահ նշանակելու մասին:

«Նշանակել Քարիմ Մասիմովին Ղազախստանի Հանրապետության Ազգային անվտանգության կոմիտեի նախագահ` ազատելով երկրի վարչապետի պաշտոնից»,-ասվում է Ղազախստանի նախագահի մամուլի ծառայության հայտարարության մեջ, հայտնում է «Ինտերֆաքսը»:

Միաժամանակ հանձնարարվել է կառավարությանը շարունակել իրականացնել պարտականությունները մինչ կառավարության նոր կազմի հաստատումը:

Վարչապետի առաջին տեղակալ Բակիտժան Սագինտաևը նշանակվել է Ղազախստանի վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար: