AM
9 Սեպտեմբեր 2016 - 10:37 AMT

Վանի բերդը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգության սպասողական ցանկում

Հայաստանի պատմական մայրաքաղաք Վանի բերդը, որն այսօրվա Թուրքիայի տարածքում է գտնվում, ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգության սպասողական ցուցակում:

Թուրքիայում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի նախագահ Օջալ Օղուզը մանրամասնել է, որ որոշումը կայացվել է դեռևս ապրիլին, սակայն ՅՈՒՆԵՍԿՕ-ն այս մասին միայն հիմա է հայտարարել:

Վանի բերդից բացի՝ Թուրքիայի ներկայացրած հայտի հիման վրա ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության սպասողական ցուցակում են ընդգրկվել ևս 9 պատմամշակութային կառույց ու վայր, Haber.sol.org-ին հղումով գրում է Ermenihaber.am-ը:

Հուլիսին ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում էր ընդգրկվել նաև հայոց մեկ այլ պատմական մայրաքաղաք՝ «հազար ու մի եկեղեցիների» քաղաք Անին:

Քաղաքը հիմնադրել է Վանի թագավոր Սարդուրի Ա-ը (835-825 թթ մ.թ.ա.), անվանել Տուշպա և դարձրել պետության մայրաքաղաքը, ավելի ընդարձակվել Է մ.թ.ա. VIII-VII-րդ դդ.։Ռազմական կարևորագույն նշանակություն ուներ քաղաքի կենտրոնում վեր խոյացած քարաժայռի վրա կառուցված միջնաբերդը, որն իր նշանակությունը պահպանել էր մինչև 1915 թ։ Այսպիսով, Վանը հին աշխարհի անառիկ ու մարդաշատ քաղաքներից էր, որն իր հիմնադրման օրից գոյություն ունի մինչև այժմ։