Ամերիկահայ գրող Ալին Օհաննեսյանի «Օրհանի ժառանգությունը» վեպը դարձել է «Դեյթոն» խաղաղության գրական մրցանակի եզրափակիչ փուլի 12 մասնակցից մեկը` ներառվելով և՛ գեղարվեստական, և՛ վավերագրական անվանակարգերում:
Ինչպես հայտնում է Asbarez-ը, անվանակարգերում առաջին և երկրորդ տեղը զբաղեցրած մասնակիցները կհայտարարվեն հոկտեմբերի 11-ին: Հաղթողները կստանան 10 հազար, իսկ երկրորդ տեղը զբաղեցրածները` 2,5 հազար դոլար գումար:
Ալին Օհանեսյանը Հայոց ցեղասպանությունից փրկվածների ժառանգ է: Նա այցելել է Արևմտյան Հայաստանի Սեբաստիա քաղաք, որտեղ և տեղի են ունենում «Օրհանի ժառանգությունը» վեպում ծավալվող իրադարձությունները, ինչից հետո 6 տարվա ընթացքում գրել է այն:
«Օրհանի ժառանգությունը» վեպը մի ընտանիքի տարբեր սերունդներին հետապնդող մութ անցյալի, աննկարագրելի սարսափների, կրքոտ սիրո ու բազմաթիվ զրկանքներից հետո վերապրելու մասին է:






