Թուրքիայի ավիացիան երկրում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) դեմ պայքարի շրջանակում ավիահարված է հասցրել մի խումբ գրոհայիններին: Նրանք փորձել են հատել թուրք-իրաքյան սահմանը թուրքական Հաքարի գավառի Չոքուրջա քաղաքից ոչ հեռու:
Գործողության արդյունքում ՔԱԿ երկու գրոհային է սպանվել, հայտնում է Trend-ը թուրքական Sabah-ի վրա հղումով:
Սեպտեմբերի 3-ին Թուրքիայի հարավ-արևելքում` Վան գավառի Թենդյուրեք շրջանում զինված բախումների հետևանքով սպանվել է 8 թուրք զինծառայող և Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) 11 անդամ:Թուրքիայում Քուրդիստանի աշխատավորական կուսակցության հետ զինված հակամարտության վերսկսման հետևանքով մեկ տարում ավելի քան 600 զինվորական և ոստիկան է սպանվել: Պաշտոնական տվյալներով՝ նույն ժամանակահատվածում մոտ 5000 քուրդ ապստամբ է սպանվել:






