ԱՄՆ Պետդեպարտամենտը չի ճանաչի ՌԴ խորհրդարանի ընտրությունների արդյունքները «Ռուսաստանի կողմից բռնակցված Ղրիմի տարածքում»: Այդ մասին հայտարարել է գերատեսչության ներկայացուցիչ Ջոն Քիրբին:
«ԱՄՆ-ն օրինական չի համարում սեպտեմբերի 18-ին կայանալիք ՌԴ Պետդումայի ընտրությունները, որոնք նախատեսվում է անցկացնել նաև ՌԴ կողմից բռնակցված Ղրիմի տարածքում և դրանց արդյունքները չի ճանաչի»,-հայտարարել է Քիրբիի հայտարարության մեջ, ասվում է Պետդեպի կայքում հրապարակված հայտարարության մեջ:
Պետդեպում նշել են, որ ՌԴ դեմ տնտեսական պատժամիջոցներն ուժի մեջ կմնան, քանի դեռ թերակղզին չի վերադարձվել Ուկրաինային, հայտնում է BBC-ին:
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Ղրիմի պատկանելության հարցը փակված է:
«Մենք նախկինի պես մտահոգված ենք հումանիտար իրավիճակով Ղրիմում, ներառյալ Ղրիմի թաթարների վիճակն ու հաղորդագրությունները մարդկանց անհետանալու և մարդու իրավունքների խախտումների մասին»,-ասվում է հայտարարության մեջ:
2014-ի մարտի 16-ին Ղրիմում անցկացվեց տարածաշրջանի կարգավիճակի վերաբերյալ հանրաքվե: Քվեարկության մասնակցած թերակղզու բնակիչների մեծ մասը արտահայտվեց Ռուսաստանին միանալու օգտին: Ավելի ուշ Ղրիմի Գերագույն խորհուրդը անկախություն հռչակեց: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրեց Ղրիմի ու Սևաստոպոլի` Ռուսաստանին միանալու մասին համաձայնագիրը վավերացնող օրենքը և դրանց` Ռուսաստանի կազմի մեջ մտնելու ու Դաշնության նոր սուբյեկտների ինտեգրման անցումային շրջանի մասին դաշնային սահմանադրական օրենքը: Ուկրաինայի և մի շարք արևմտյան երկրների իշխանությունները հանրաքվեն ապօրինի են համարում:






