AM
19 Սեպտեմբեր 2016 - 09:08 AMT

Իրանը չի կարծում, որ ԱՄՆ հարվածները սիրիական զորքերին «ռազմական սխալմունք է»

Թեհրանը վստահ է, որ ԱՄՆ ավիահարվածները սիրիական զորքերի դիրքերին Դեր Զորում ռազմական սխալի հետևանք չեն: Սեպտեմբերի 19-ին այդպիսի կարծիք է հայտնել Իրանի խորհրդարանի միջազգային հարցերով օգնական Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը, հայտնում է Lenta.ru-ն IRNA-ի վրա հղումով:

«Սպիտակ տունն անում է հնարավորը Սիրիան թուլացնելու և ահաբեկչական խմբավորումների դիրքերն ամրապանդելու համար»,-հայտարարել է նա:

Աբդոլլահիանը հավելել է նաև, որ «ԱՄՆ ռազմական ներկայությունը Սիրիայի օդային տարածքում միջազգային իրավունքի խախտում է, քանի որ համաձայնեցված չէ Դամասկոսի հետ»:

Քաղաքական գործիչը կարծում է, որ «Ռուսաստանը պետք է շրջահայաց լինի, քանի որ Վաշինգտոնը չի կատարում պարտավորությունները Սիրիայի գծով»:

Սեպտեմբերի 17-ին Սիրիայի բանակի հրամանատարությունը հայտնեց, որ կոալիցիայի ավիացիան ԱՄՆ գլխավորությամբ հարվածներ է հասցրել Դեր Զորում, որի արդյունքում սիրիական բանակի 62 զինծառայող է զոհվել, ևս 100-ը` վիրավորվել է:

Ըստ ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովի, ռմբակոծություններին մասնակցել է երկու F-16 և երկու A-10: Նրանք Սիրիայի օդային տարածք են մտել Իրաքի կողմից: Կոնաշենկովը հավելել է, որ անմիջապես հարվածից հետո ահաբեկչական «Իսլամական պետության» գրոհայինները հարձակման են անցել: