Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է Սիրիայում իրականացվող «Եփրատի վահանը» գործողության ընդլայնման հնարավորություն մասին, հայտնում է ՌԻԱ Նովոստին Reuters-ի վրա հղումով:
«Եփրատի վահանը» գործողության շրջանակում մենք մաքրել ենք ահաբեկիչներից 900 քկմ: Այդ տարածքն ընդլայնվում է դեպի հարավ: Մենք կարող ենք ավելացնել այդ տարածքը մինչև 5000 քկմ անվտանգության գոտու ստեղծման շրջանակում»,-հայտարարել է Էրդողանը:
Թուրքական հատուկ նշանակության ուժերն օգոստոսի 24-ի առավոտյան մտել են Սիրիայի տարածք՝ «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայիններից հյուսիսային Ջերաբլուս քաղաքի ազատագրման գործողության շրջանակներում: Թուրքիայի կողմից կռվում են նաև Սիրիայի ազատ բանակի մարտիկները:






