«Խելիպորտ-Մ» ավիաընկերությունը սկսել է ուղղաթիռների չարթերային փոխադրումների տոմսերի վաճառքը, ասվում է ընկերության հաղորդագրության մեջ: Մինչ օրս ոչ մի ռուսական ընկերութուն նման ավիափոխադրումներ կատարելու թույլտվություն չուներ, ասել է ընկերության ներկայացուցիչը:
Ըստ նրա, ծառայությունը ենթադրում է, որ հաճախորդը կարող է ուղևորափոխադրում պատվիրել ցանկացած ուղղությամբ` ՌԴ սահմաններում: «Գալիս եք, ասում եք` ուր եք ցանկանում թռչել, մասնագետները կազմում են երթուղին, դուք գնում եք տոմսն ու թռչում եք: Ուղևորը կարող է թռչել ինչպես միայնակ, այնպես էլ` խմբովի»,-ասել են ընկերությունում, հայտնում է «Ինտերֆաքսը»:
Փոխադրումները կիրականացվեն Robinson R66 ուղղաթիռներով, որոնք կարող են 4 ուղևոր փոխադրել, և Eurocopter EC130 T2-ով` 6 ուղևոր: Robinson R66-ով 1 ժամ թռիչքը կարժենա առնվազն 46.000 ռուբլի, իսկ Eurocopter-ով` առնվազն 88.000 ռուբլի: Արժեքի մեջ մտնում է նաև ԱԱՀ-ն, սակայն հաշվի առնված չեն երթուղու կազմակերպման հետ կապված դրույքներն ու գանձումները:
Ըստ «ՍՊԱՐԿ-Ինտերֆաքսի», «Խելիպորտ-Մ»-ի 100 տոկոսը պատկանում է Ալեքսանդր Խրուստալյովին»:
Ընթերցեք նաև. Վրաստանում օդային տաքսիներ կգործեն






