Թուրքիայի ԶՈւ ավիացիան ռմբակոծել է Իրաքի հյուսիսում գտնվող Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) զինյալների դիրքերը: 4 գրոհային է սպանվել, հայտնում է ՌԻԱ Նովոստին Anadolu գործակալության վրա հղումով:
Նշվում է, որ ավիահարվածները հասցվել են Քեստա գյուղի մոտակայքում` թուրքական սահմանից ոչ հեռու: Ոչնչացվել է ՔԱԿ զինամթերքի պահեստը:
Թուրքիան բազմիցս է ավիահարվածներ հասցրել քուրդ ապստամբների դիրքերին Իրաքի հյուսիսում այն բանից հետո, երբ 2015-ի հուլիսին Թուրքիայի հարավ-արևելքում վերսկսվեց զինված հակամարտությունը ՔԱԿ հետ: Հակամարտությունը Թուրքիայի և ՔԱԿ զինյալների միջև արդեն 25 տարվա պատմություն ունի և խլել է 40 հազար մարդու կյանք: Թուրքիայում 2015-ի հուլիսին զինված հակամարտության վերսկսվելուց հետո քուրդ գրոհայինների հետ բախումներում ավելի քան 480 ոստիկան է սպանվել: Թուրքիայի ԳՇ-ն հայտնում է այդ ընթացքում մոտ 5000 քուրդ ապստամբի ոչնչացման մասին: Սակայն քրդամետ Ժողովրդների դեմոկրատիայի կուսակցությունը պնդում է, որ հարյուրավոր խաղաղ մարդիկ են զոհվել:






