AM
26 October 2002 - 14:43 AMT

ԱՄՆ ԿՈՆԳՐԵՍԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԽՈՒՄԲԸ ՀԱՄԱԼՐՎԵՑ ԵՎՍ ՄԵԿ ԱՆԴԱՄՈՎ

Ներկայացուցիչների պալատի անդամ, կոնգրեսական Ջոն Կոնիերսը դարձավ ԱՄՆ Կոնգրեսի հայկական խմբի 124-րդ անդամը: Ամերիկայի հայ դատի հանձնախմբի հաղորդագրության համաձայն, Կոնիերսի համար Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության ճանաչումը կդառնա արդարության վերականգնման ակտ: Նա այն կոնգրեսականների թվում էր, որոնք 2002 թվականի մարտին նամակ էին հղել Ջորջ Բուշին` ապրիլի 24-ի ամենամյա ուղերձում ցեղասպանություն բառը օգտագործելու կոչով: