AM
22 Սեպտեմբեր 2016 - 10:19 AMT

SkyNews-ը «Էմմի» է ստացել սիրիացի փախստականների մասին ռեպորտաժների համար

Բրիտանական SkyNews հեռուստաալիքը ստացել է «Էմմի» հեռուստատեսային մրցանակ՝ Սիրիայից փախստականներին նվիրված տեսանյութերի շարքի համար: Այս մասին հայտնում են մրցանակաբաշխության մամուլի ծառայությունից:

Հաղթողին հայտարարել է Հեռուստատեսային գիտության և արվեստի միջազգային ակադեմիայի նախագահը:

Այդ անվանակարգում մրցանակի էին հավակնում նաև Al Jazeera և Globo հեռուստաալիքները, Գազետա.ռու-ին հղումով գրում է Panorama.am-ը:

Եվրոպայում ծագած միգրացիոն ճգնաժամը համարվում է ամենախոշորը Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր և ԵՄ մարմինների քննարկման առանցքային թեմաներից մեկն է: Համաձայն անցած տարվա վերջին ամիսների տվյալների, 2015 թվականին Սիրիայից և Իրաքից շուրջ մեկ միլիոն երկու հարյուր հազար փախստականներ են ժամանել Եվրոպա, որոնց մեծ մասին ընդունել է Գերմանիան: