Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին չի բացառել, որ կրկին իշխանության գալու պարագայում կարող է երկրի՝ Եվրամիության կազմում մնալու վերաբերյալ հանրաքվե անցկացնել:
Ավելի վաղ Ֆրանսիայի «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին լը Պենը Եվրախորհրդարանում հայտարարել է, որ պատրաստ է ԵՄ-ից Ֆրանսիայի դուրս գալու վերաբերյալ հանրաքվե անցկացնել:
Չբացառելով հանրաքվեի հնարավորությունը, Սարկոզին նշել է, թե նախընտրում է խոսել ԵՄ-ի վերակազմավորման և հատկապես ֆրանց-գերմանական տարածաշրջանային գերակայության մասին, որի կոնցեպտը մտադիր է ներկայացնել նաև Բերլինում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Սարկոզին նախագահ էր ընտրվել 2007 թվականին, պաշտոնում փոխարինելով Ժակ Շիրակին: 2012 թվականին նա, սակայն, պարտվում է Սոցիալիստական կուսակցության թեկնածու Ֆրանսուա Օլանդին:






