AM
26 October 2002 - 13:59 AMT

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՄԱՍՆԱԿՑԻ ՀԱՎԱՆԱՅՈՒՄ ԿԱՅԱՆԱԼԻՔ ԱՌԵՎՏՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՏՈՆԱՎԱՃԱՌԻՆ

Հայաստանը կմասնակցի հոբելյանական միջազգային առեւտրային տոնավաճառին, որը տեղի կունենա նոյեմբերի 3-10-ը Հավանայի EXPOCUBA կենտրոնում: Ինչպես հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը, դա Լատինական Ամերիկայի խոշորագույն տոնավաճառն է, որին սովորաբար մասնակցում են աշխարհի մոտ 50 երկրներ: Հայկական պատվիրակության կազմում Հավանա կմեկնեն նաեւ մի խումբ գործարարներ: