Շվեյցարիայի քաղաքացիները հանրաքվեում քվեարկել են Հետախուզության դաշնային ծառայության լիազորությունների ընդլայնման օգտին, ինչը թույլ կտա հատուկ ծառայությունների աշխատակիցներին գաղտնալսել բնակիչների հեռախոսներն ու հետևել նրանց էլեկտրոնային փոստին, հայտնում է BBC-ին:
Ըստ հեռուստաալիքի, Շվեյցարիայի բնակչության 65,5%-ը քվեարկել է հատուկ ծառայությունների լիազորությունների ընդլայնման օրենքի օգտին: Նշվում է, որ հատուկ ծառայությունները նման տիպի գործողություններ կարող են իրականացնել միայն դատարանի որոշմամբ: Ըստ նախաձեռնության կողմնակիցների, դա թույլ կտա զերծ պահել մարդկանց ահաբեկչական սպառնալիքից:
Նոր օրենքի հետ միաժամանակ միջոցներ կձեռնարկվեն հետախուզական ծառայություններին հետևելու համար: Մասնավորապես, կստեղծվի հատուկ դաշնային տրիբունալ և դաշնային խորհրդականների ինստիտուտ, որոնք կարտոնեն տեղեկատվության կորզումը:
Կառավարությունը հավաստիացրել է, որ նոր լիազորությունները կկիրառվեն միայն առանձնապես վտանգավոր հանցագործներին հետևելու համար:
Շվեյցարիայի պաշտպանության նախարար Գի Պարմելանը նշել է, որ նույնիսկ օրենքի ընդունումից հետո Շվեյցարիայի հատուկ ծառայությունների լիազորությունները շատ ավելի պակաս կլինեն ԱՄՆ և մի քանի արևմտաեվրոպական երկրների նմանատիպ կառույցների լիազորություններից:
Վերոնշյալ հարցից բացի հանրաքվեի էր դրվել կենսաթոշակները 10 տոկոսով բարձրացնելու և բնական պաշարների օգտագործումը կրճատելու մասին հարցերը, որոնց Շվեյցարիայի բնակչությունը հավանություն չի տվել:






