AM
26 Սեպտեմբեր 2016 - 07:55 AMT

Թուրքիայում ամբողջովին այրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված կառույց

Թուրքիայի Սաֆրանբոլու քաղաքում ամբողջովին այրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում ընդգրկված պատմական կառույց:

Tert.am-ը imctv.com-ին հղումով գրում է, որ դեռևս հայտնի չէ, թե ինչի արդյունքում էր բռնկվել հրդեհը:Հին հյուրանոցը, որը նաև համարվում էր Սաֆրանբոլուի ամենամեծ կառույցը, բռնկված հրդեհից փրկել չի հաջողվել:

150 տարվա կառույցը տասնամյակներ առաջ եղել է Սաֆրանբոլուի գլխավոր հյուրանոցը, ուր հյուրընկալվել են բազմաթիվ պատմական դեմքեր: