AM
27 Սեպտեմբեր 2016 - 08:29 AMT

Թուրքիայի օդուժը Մուշում քրդերի դեպ օպերացիաներ է իրականացրել. Թաքստոց և զինպահեստ է ոչնչացվել

Սեպտեմբերի 26-ի երեկոյան Թուրքիայի Բիթլիս նահանգի Մուշ շրջանում թուրքական օդուժը ոչնչացրել է պայթուցիկներով բեռնված մի ավտոմեքենա:

Թուրքական Mynet լրատվամիջոցը, հղում անելով Թուրքիայի զինված ուժերի(TSK) հայտարարությանը, նշում է, որ վերոնշալ օդային օպերացիայի ընթացքում ոչնչացվել է նաև երկու թաքստոց և զինպահեստ:

Ըստ աղբյուրի` ոչնչացված ավտոմեքենան պատկանում էր «Քրդստանի աշխատավորականների կուսակցություն» (ՔԱԿ-PKK) զինյալներին, գրում է Ermenihaber.am-ը:

Թուրքական Haber3-ն էլ հայտնում է, որ թուրքական օդուժը հրթիռակոծել է նաև Հյուսիսային Իրաքի Քանդիլ շրջանը, որը հանդիսանում է ՔԱԿ գլխավոր ռազմաբազան: Դրա ընթացքում նույնպես ոչնչացվել է քուրդ զինյալների մի շարք թաքստոցներ և զինպահեստներ: