Մարիխուանայի կրկնակի օգտագործման համար Վրաստանում այլևս բանտ չեն նստեցնի: Սեպտեմբերի 29-ին համապատասխան որոշում է կայացրել Վրաստանի Սահմանադրական դատարանը:
Դատարանն այն եզրակացության է եկել, որ մարիխուանայի կրկնակի օգտագործման համար նախատեսված պատիժը չափազանց խիստ է: Վրաստանի ՍԴ-ն ուժը կորցրած է համարել ՔՕ 273 հոդվածը, որով նախատեսվում էր մինչև 1 տարվա ազատազրկում երկրորդ անգամ մարիխուանա օգտագործելու համար, հայտնում է «Նովոստի Գրուզիան»:
«Մարիխուանայի կրկնակի կամ բազմակի օգտագործումն ավելի շատ սպառնալիք չի պարունակում, քան մինչև 70 մգ չափով ձեռք բերելը անձնական սպառման համար»,-ասվում է ՍԴ կայքում տեղակայված լուծումների պարզաբանման մեջ:
Այսօրվա դրությամբ մարիխուանայի օգտագործման առաջին դեպքի համար նախատեսված է 500 լարի (մոտ 200 դոլար) տուգանք:






