Պակիստանը պատրաստ է սեղմ ժամկետում Thunder JF-17 կործանիչներով ապահովել Ադրբեջանի օդուժը: Այդ մասին հայտարարել է Պակիստանի աէրոնավիգացիոն համալիրի (Pakistan Aeronautical Complex Kamra) նախագահ, ՌՕՈւ մարշալ Արշադ Մալիկը:
«Մենք սերտորեն համագործակցում ենք Ադրբեջանի ՌՕՈւ հետ և կարող ենք սեղմ ժամկետում մարտական և ուսումնական ինքնաթիռներով ապահովել Ադրբեջանի օդուժը»,-ասել է Մալիկը, հայտնում է Ինտերֆաքսը: Նա նշել է, որ JF-17-ը կարող են օգտագործել ինչպես ռուսական արտադրության ռազմամթերք, այնպես էլ ՆԱՏՕ-ի երկրների արտադրության:
Մարշալը հայտարարել է, որ Իսլամաբադը պատրաստ է կիսվել Բաքվի հետ իր վերջին տեխոնոլոգիաներով: «Պակիստանը պատրաստ է կիսվել Բաքվի հետ իր ունեցած տեխնոլոգիաներով»,-ասել է նա:
JF-17 Thunder-ը չինական արտադրության ինքնաթիռ է` սովետական ՄԻԳ-21-ի բազայի վրա նախագծված, այն թողարկվում էր Պակիստանի աջակցությամբ 1990-2000-ականներին: 2013-ի դրությամբ Պակիստանում արտադրվել է 42 նման ինքնաթիռ:
2014-ին որոշվել է 5-7 կործանիչ առաքել բարեկամ երկրներին` Շրի Լանկային, Քուվեյթին, Քաթարին և այլ:






