Անհնար է կարգավորել Սիրիայի հակամարտությունն առանց ՌԴ և ԱՄՆ միջև կոնսենսուսի: Այդ մասին հայտարարել է Գերմանիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարտին Շեֆերը:
«Պարզ է, որ առանց ԱՄՆ և ՌԴ միջև փոխըմբռնման Սիրիայի հակամարտությունը կարգավորելու և արյունահեղությունը դադարեցնելու հույս չի լինի»,-ասել է նա, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Շեֆերը նաև ասել է, որ ԱՄՆ-ն, Գերմանիան, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Իտալիան ԱԳՆ քաղտնօրենների մակարդակով Բեռլինում քննարկել են Սիրիայում ՌԴ քաղաքականության վերաբերյալ ընդհանուր մոտեցում մշակելու հարցը:
«Հնգյակը» հանդիպում է քննարկելու համար բարդ իրավիճակը, այնպիսի հարցեր, ինչպիսիք են հումանիտար օգնության հասանելիությունը, քաղաքական գործընթացների խթանումը, ՌԴ հետ երկխոսության վերսկսման ուղիները»,-ասել է նա:
Հոկտեմբերի 3-ին ԱՄՆ-ն հայտարարեց Սիրիայի գծով ՌԴ հետ երկկողմ համագործակցության կասեցման մասին: Պետդեպարտամենտը նման որոշման պատճառ է համարել Սիրիայում հրադադարի գծով ՌԴ կողմից ստանձնած պարտավորությունները չկատարելը: Մոսկվան դրանում տեսնում է «սատանայի հետ գործարքի գնալու» Վաշինգտոնի պատրաստակամությունը` Սիրիայում իշխանափոխության հասնելու համար
Հոկտեմբերի 5-ին ԱՄՆ պատվիրակությունը ՄԱԿ Անվտանգության խորհրդում արգելափակել է ՌԴ հայտարարությունը Դամասկոսում ՌԴ դեսպանատան գնդակոծման վերաբերյալ:






