AM
8 Հոկտեմբեր 2016 - 10:08 AMT

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը մեղմացրել է Իրանի դեմ պատժամիջոցները

ԱՄՆ-ն մեղմացրել է Իրանի դեմ պատժամիջոցները` պարզեցնելով օտարերկրյա ընկերությունների համար այդ երկրի հետ բիզնես վարելու գործընթացը:

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը նոր ուղեցույց է հրապարակել ձեռնարկությունների համար: Նախկինում արգելված դոլարային գործարքներն Իրանի հետ օֆշորային բանկային համակարգերի միջոցով, այսուհետ արտոնված կլինեն, եթե կապ չունեն ԱՄՆ ֆինանսական համակարգի հետ, հայտնում է ՌԲԿ-ն Associated Press-ի վրա հղումով:

Բացի այդ, ԱՄՆ-ն արտոնում է գործողությունների իրականացումը իրանական ֆիրմաների հետ, որոնց սեփականատերերի հանդեպ անձնական պատժամիջոցներ են գործում:

Չնայած Իրանը սկսել է կրճատել իր միջուկային ծրագիրը, ԱՄՆ-ն դեռ պահպանում է Իրանի և առանձին իրանական ընկերությունների դեմ գործող պատժամիջոցները մի շարք պատճառներով: Մասնավորապես, դա կապված է Իրանում բալիստիկ հրթիռների մշակման, իրավապաշտպանների հայտարարությունների և ԱՄՆ կողմից ահաբեկչական ճանաչված կազմակերպությունների հետ Իրանի հարաբերությունների հետ: