AM
25 October 2002 - 14:42 AMT

ՄՈՍԿՎԱՅԻ ԹԱՏԵՐԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ՊԱՏԱՆԴՎԱԾ ԱՐՏԱՍԱՀՄԱՆՑԻՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՈՒՄ ԿԱ ՄԵԿ ՀԱՅԻ ԱԶԳԱՆՈՒՆ

Մոսկվայի թատերական կենտրոնում ահաբեկիչների կողմից պատանդ վերցված օտարերկրացիների ցուցակում կա մի հայուհու ազգանուն: Ռուսաստանի «Նովոստի» գործակալությունը տեղեկացրել է, որ պատանդների մեջ է Հայաստանի քաղաքացի Թամար Գեւորգյանը: Եղած տվյալների համաձայն, ահաբեկիչները խոստացել են այսօր ազատ արձակել արտասահմանյան քաղաքացիների մեծ խումբ, որոնց թիվը 70-ից ավել է: Միեւնույն ժամանակ, թուրքական ԶԼՄ-ների հաղորդումների համաձայն, ինչպես տեղեկացնում է «Արմինֆո» գործակալությունը, ահաբեկիչները Մոսկվայից հեռախոսով կապվել են Թուրքիայում եւ Արաբական Էմիրություններում գտնվող որոշ անձանց հետ: Այդ հեռախոսային խոսակցությունների մասին ոչինչ հայտնի չէ, սակայն ենթադրվում է, որ ահաբեկիչները բանակցություններ են վարում իրենց ընդունելու հնարավորություն ունեցող որեւէ երկիր գտնելու նպատակով: