AM
15 Հոկտեմբեր 2016 - 09:53 AMT

Պուտին. ԵՏՄ և Հնդկաստանի միջև ԱԱԳ մասին բանակցությունները կարող են սկսվել դեկտեմբերին

ԵՏՄ և Հնդկաստանի միջև առևտրի ազատ գոտու ստեղծման մասին բանակցությունները կարող են մեկնարկել դեկտեմբերին: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ հանդիպմանը:

ՌԴ նախագահը նշել է, որ կողմերն այդ ուղղությամբ մեծ հեռանկարներ են տեսնում, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Փորձագիտական և գործարար շրջանակները հավանություն են տալիս այդպիսի համաձայնագրի կնքմանը: Ակնկալում ենք, որ ԵՏՄ առաջնորդները որոշում կկայացնեն արդեն դեկտեմբերին` Եվրասիական տնտեսական խորհրդի նիստում»,-ասել է Պուտինը:

ՌԴ-ն և Հնդկաստանը մտադիր են զարգացնել նաև երկկողմ ներդրումային կապերը: ՌԴ նախագահը հայտնել է, որ 2015-ին երկու երկրների փոխադարձ ներդրումների ծավալը հասել է 12 մլրդ դոլարի:

Հայաստանը ԵՏՄ-ին անդամակցելու համաձայնագիրը կնքել է հոկտեմբերի 10-ին և ԵՏՄ լիիրավ անդամ դարձել 2015-ի հունվարի 2-ին:Ներկայումս առևտրի ազատ գոտի է գործում ԵՏՄ և Վիետնամի միջև:Մոտ 40 պետություն և միջազգային կազմակերպություն շահագրգռվածություն է հայտնել համագործակցելու ԵՏՄ հետ: Շահագրգիռ երկրների թվում են Չինաստանը, Եգիպտոսը,Թաիլանդը և այլն: