Հոկտեմբերի 15-ին Ստամբուլի հյուսիսում 5.0 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: Ցնցումները գրանցվել են տեղի ժամանակով 11:18-ին, գրում է «Թրենդը» թուրքական Hurriyet-ի վրա հղումով:
Ըստ Թուրքիայի Արտակարգ իրավիճակների կանխարգելման և հետևանքների վերացման վարչության, երկրաշարժի հետևանքով տուժածներ և ավերածություններ չկան:
Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը Սև ծովի ափամերձ տարածքում է եղել, խորությունը` 11,4 կմ:
Հոկտեմբերի 11-ին, տեղական ժամանակով ժամը 22.58-ին (Գրինվիչի ժամանակով` 18:58) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 2.3 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են` հյուսիսային լայնության 40.670 և արևելյան երկայնության 43.740 (Հայաստան-Թուրքիա սահմանային գոտի):
Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 3 բալ: Երկրաշարժը զգացվել է ՀՀ տարածքում ՝ գ. Իսահակյանում ՝ 2-3 բալ ուժգնությամբ, հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը::






