Ճապոնիայի արևմուտքում հզոր երկրաշարժից տուժածների թիվը հասել է 21-ի:
6,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը տեղի է ունեցել հոկտեմբերի 21-ին ճապոնական Տոտտորի պրեֆեկտուրայում: Օջախը 10կմ խորությամբ է եղել: Էպիկենտրոնը պրեֆեկտուրայի կենտրոնում էր: Ըստ ճապոնական 7-բալանոց սանդղակի, ցնցումների առավելագույն հզորությունը կազմել է 6 բալ: Ըստ ականատեսների պնդման, ցնցումներն այնքան ուժգին են եղել, որ դժվար է եղել ոտքերի վրա մնալ: Ստորգետնյա ցնցումները զգացվել են Ճապոնիայի 47 պրեֆեկտուրաներից 31-ում: Շարունակվում են հետցնցումները, որոնց առավելագույն մագնիտուդը հասնում է 5.0 բալի:
Օդերևութաբանները զգուշացնում են, որ հետցնցումները կարող են շարունակվել ևս մեկ շաբաթ, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Տարհանման կետերում դեռևս մոտ 2.850 մարդ կա: Ատոմակայաններում արտակարգ իրավիճակներ չեն գրանցվել, ռադիացիոն ֆոնի աճ չի եղել:






