Հայաստանի ֆուտբոլի հավաքականի և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մասնակցել է ակումբի կազմակերպած բարեգործական միջոցառմանը:
«Հեյ, փոքրիկ հերոսներ, միշտ հավատացեք և երբեք չհանձնվեք: Հիանալի օր` լի ուրախությամբ և տպավորություններով»,-գրել է Մխիթարյանն իր ֆեյսբուքյան էջում:
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հոկտեմբերի 30-ին միայնակ է մարզվել «Մանչեսթեր Յունայթեդի» մարզաբազայում: Դա եղել է այն բանից հետո, երբ Մխիթարյանն ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի որոշմամբ չի մասնակցել «Բեռնլիի» դեմ խաղին (0:0):
«Յունայթեդի» կազմում Մխիթարյանը մասնակցել է ընդամենը 5 խաղի` ընդհանուր առմամավ դաշտում անցկացնելով 104 րոպե: Վերջին անգամ նա մասնակցել է «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղին (1:2) սեպտեմբերի 10-ին:






