Նոյեմբերի 6-ին Իսրայելի Շեֆայիմ քաղաքի Ազգային հավաքականների մարզումային կենտրոնում կայացել է Եվրոպայի մինչև 17 տարեկանների 2017 թ. առաջնության ընտրական փուլի 12-րդ խմբի մրցաշարի երրորդ տուրի հանդիպումն Հայաստանի և Իսլանդիայի մինչև 17 տարեկանների հավաքականների միջև. Հայաստանի հավաքականը հաղթել է 3:2 հաշվով և վաստակել 4 միավոր:
ՀՖՖ-ից հայտնում են, որ հանդիպման 19-րդ րոպեին Մարտին Գրիգորյանն առաջ է մղել Հայաստանի հավաքականին: 25-րդ րոպեին Ագուստ Հլինսոնը հավասարեցրել է հաշիվը: 36-րդ րոպեին Գերման Կուրբաշյանը հստակորեն իրացրել է 11-մետրանոցը՝ կրկին առաջ մղելով մեր հավաքականին, իսկ 63-րդ րոպեին նույն Կուրբաշյանը հաշիվը դարձրել է 3:1: 80-րդ րոպեին Լարուս Բյոռնսոնը հաշիվը դարձրել է 3:2:
Հայաստանի թիմը խմբում գրավել է երրորդ տեղը և ընդգրկվելով մրցաշարի որակավորման փուլի բոլոր 13 խմբերում երրորդ տեղ գրաված լավագույն 5 թիմերի շարքում՝ դուրս եկել հաջորդ՝ էլիտ ռաունդ:
Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականը հանդես է եկել հետևյալ կազմով՝
12. Նարեկ Հովհաննիսյան 7. Մարտին Գրիգորյան (3.Դավիթ Սարգսյան) 8. Արսեն Եղիազարյան (ա) 10. Ժիրայր Շաղոյան (6. Ռաֆիկ Միսակյան, 74) 11. Էրիկ Ավետիսյան 13. Կարեն Հովհաննիսյան 14. Արսեն Սարգսյան 15. Գերման Կուրբաշյան (4. Տիգրան Այունց, 65) 16. Ազատ Հարությունյան 17. Արամ Խամոյան 18 Էրիկ Ազիզյան
Գլխավոր մարզիչ՝ Արթուր Ոսկանյան






