«Բարսելոնայի» և Արգենտինայի ֆուտբոլի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին 500-րդ գոլն է իրացրել կատալոնական ակումբի կազմում: Այդ մասին ասվում է ակումբի Twitter-ում:
Դա տեղի է ունեցել Իսպանիայի առաջնության 11-րդ փուլի «Սևիլյայի» դեմ խաղում, որը տեղի է ունեցել նոյեմբերի լույս 7-ի գիշերը և ավարտվել է 2:1 հաշվով հօգուտ «Բարսելոնայի»: Հաղթողների կազմում գոլով աչքի է ընկել նաև Լուիս Սուարեսը: «Սևիլյայի» կազմում աչքի է ընկել Վիտոլոն, հայտնում է Lenta.ru-ն:
29-ամյա Մեսսիին հաջողվել է 500 գնդակ իրացնել «Բարսելոնայի» կազմում 469 պաշտոնական և 31 ոչ պաշտոնական հանդիպումներում: Կատալոնական ակումբում արգենտինացին խաղում է իր ամբողջ կարիերայի ընթացքում






