AM
9 Նոյեմբեր 2016 - 08:51 AMT

Սամբոյի աշխարհի առաջնությանը ՀՀ 13 մարզիկ կմասնակցի

2016թ. Սամբոյի աշխարհի առաջնությունն անցկացվելու է Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում. մասնակցելու է նաև Հայաստանի հավաքականը:

Հայաստանի սամբոյի ֆեդերացիան մրցավայր է գործուղելու 13 մարզիկ, 4 մարզիչ: Պատվիրակությունը ղեկավարում է ֆեդերացիայի նախագահ Լևոն Հայրապետյանը:

Գոտեմարտերը կկայանան նոյեմբերի 11,12,13-ին:

Առաջնության եզրափակիչ խաղերի հեռարձակման իրավունքը Հայաստանում ստացել է Երկիր Մեդիա հեռուստաընկերությունը, որի հեռուստադիտողները հնարավորության կունենան հետևել աշխարհի ուժեղագույն սամբիստների մրցապայքարին՝ նոյեմբերի 11,12,13-ին: Առաջնության հանդիսավոր բացման արարողությունը ուղիղ եթերում՝ նոյեմբերի 11-ին, ժամը՝ 19:15-ից:

Հավաքականի կազմը հետևյալն է

Տղամարդիկ՝ մարզական սամբո

Տիգրան Կիրակոսյան (52կգ), Մաքսիմ Մանուկյան (57կգ), Հովհաննես Ալեքսանյան (62կգ), Ռաֆիկ Մանուկյան (68կգ), Դավիթ Գրիգորյան (82կգ), Էդիկ Պետրոսյան (90կգ):

Տղամարդիկ` մարտական սամբո

Մխիթար Մխիթարյան (57կգ), Էռնեստ Հայրապետյան (62կգ), Վաչիկ Վարդանյան (68 կգ), Մավրիկ Նասիբյան (74 կգ),

Կանայք

Սսյա Լալազարյան (48կգ, Սոսե Բալասանյան (52կգ):

Ռումինիայի Պլոեշտի քաղաքում անցկացված սամբոյի 2016թ. աշխարհի պատանիների և երիտասարդների առաջնությանը ՀՀ մարզիկները երեք մեդակ են նվաճել. 2 բրոնզ և 1 արծաթ: