Բուլղարիայի Սոֆիա քաղաքում մեկնարկած սամբոյի 2016թ. Աշխարհի առաջնության առաջին օրը մրցագորգ են դուրս եկել հայ 6 մարզիկ:
Ասյա Լալազարյանը (48կգ քաշային կարգ) և Տիգրան Կիրակոսյանը (52կգ քաշային կարգ) Հայաստանի համար նվաճել են բրոնզե մեդալներ, տեղեկացնում է ՀՀ սամբոյի ֆեդերացիան:
Հայաստանի սամբոյի ֆեդերացիան սամբոյի ԱԱ-ին է գործուղել 13 մարզիկ, 4 մարզիչ: Պատվիրակությունը ղեկավարում է ֆեդերացիայի նախագահ Լևոն Հայրապետյանը:
Հավաքականի կազմը հետևյալն է՝
Տղամարդիկ՝ մարզական սամբո
Տիգրան Կիրակոսյան (52կգ), Մաքսիմ Մանուկյան (57կգ), Հովհաննես Ալեքսանյան (62կգ), Ռաֆիկ Մանուկյան (68կգ), Դավիթ Գրիգորյան (82կգ), Էդիկ Պետրոսյան (90կգ): Տղամարդիկ` մարտական սամբո
Մխիթար Մխիթարյան (57կգ), Էռնեստ Հայրապետյան (62կգ), Վաչիկ Վարդանյան (68 կգ), Մավրիկ Նասիբյան (74 կգ),
Կանայք
Սսյա Լալազարյան (48կգ, Սոսե Բալասանյան (52կգ):
Ռումինիայի Պլոեշտի քաղաքում անցկացված սամբոյի 2016թ. աշխարհի պատանիների և երիտասարդների առաջնությանը ՀՀ մարզիկները երեք մեդակ են նվաճել. 2 բրոնզ և 1 արծաթ:






