AM
15 Նոյեմբեր 2016 - 08:20 AMT

Շաբաթվա ամենահետաքրքիր բյուջետային գաջեթները

Որակյալ տեխնիկա ձեռք բերելու համար պարտադիր չէ աստղաբաշխական գումարներ ծախսել՝ ընտրելով «լավագույնը» ամենահայտնի բրենդերից։ Անհրաժեշտ է ընդամենը համբերություն և օնլայն խանութներից օգտվելու կարողություն․ մի փոքր ժամանակ ծախսելով՝ կարելի է գտնել բոլոր պարամետրերով աշխատանքի և զվարճությունների համար բավարար գաջեթ՝ բավականին մատչելի գներով։ Ձեր հոգսը փոքր-ինչ թեթևացնելու համար PanARMENIAN.Net-ը ներկայացնում է մի քանի բյուջետային սարքավորումներ, որոնք կարելի է գտնել օնլայն վաճառքում։

Սմարթֆոններ

Huawei Honor 4C Enhanced Edition

Գինը՝ $136.85 – $155.56

Պրակտիկ ու մատչելի․ բնականաբար, «երկնքից աստղեր չի որսում», սակայն առօրյա օգտագործման համար բավականին հասանելի լուծում է։ 5 դյույմ անկյունագծով այս սմարթֆոնն աշխատում է Android 4.4 օպերացիոն համակարգով։ Դիսփլեյի խտությունը՝ 1280×720։ Համալրված է 8-միջուկ Kirin 620 64-բիտ պրոցեսորով՝ 1․2 ԳՀց հաճախականությամբ, 2 ԳԲ օպերատիվ հիշողությամբ, 2550 միլիամպեր-ժամ ծավալ ունեցող կուտակիչով և 16 ԳԲ մշտական հիշողությամբ։ Աշխատում է երկու SIM-քարտերով, GSM/WCDMA/LTE կապի ապահովմամբ։ Չափերը՝ 143.3*71.9*8.8մմ։

Blackview BV5000

Գինը՝ $129.79 – $145.79

Պաշտպանված այս սմարթֆոնը հետաքրքիր կլինի հատկապես ճանապարհորդությունների ու արշավների սիրահարների համար։ 5 դյույմ անկյունագծով գաջեթն աշխատում է Android օպերացիոն համակարգով։ Դիսփլեյի խտությունը՝ 1280×720։ Համալրված է 4-միջուկ MediaTek պրոցեսորով՝ 1 ԳՀց հաճախականությամբ, 2 ԳԲ օպերատիվ հիշողությամբ, 5000 միլիամպեր-ժամ ծավալ ունեցող կուտակիչով և 16 ԳԲ մշտական հիշողությամբ։ Աշխատում է երկու SIM-քարտերով, GSM/WCDMA/LTE կապի ապահովմամբ։ Չափերը՝ 150.7*78.1*13.3մմ։

Պլանշետներ և թաբլեթներ

Chuwi Hi10

Գինը՝ $181.12 – $241.79

Իր գնային միջակայքում Hi10-ը համարվում է բավականին աշխատունակ ու հզոր գաջեթ։ Գնահատեք ինքներդ․ 10 դյույմ անկյունագծով թաբլեթն աշխատում է Windows 10 օպերացիոն համակարգով։ Դիսփլեյի խտությունը՝ 1920×1200։ Համալրված է 4-միջուկ Intel Cherry Trail X5 Z8300 պրոցեսորով՝ 1․84 ԳՀց հաճախականությամբ, 4 ԳԲ օպերատիվ հիշողությամբ, 6600 միլիամպեր-ժամ ծավալ ունեցող կուտակիչով և 64 ԳԲ մշտական հիշողությամբ։ Քաշը՝ 553 գրամ։

Huawei Honor S8

Գինը՝ $148.99 – $181.99

Մյուս պլանշետը շատ ավելի համեստ է ու հարմար կլինի այն օգտատերերին, ում անհրաժեշտ են միայն բազային հնարավորություններն ու կիրառման միջոցները։ 8 դյույմ անկյունագծով պլանշետն աշխատում է Android 4.3 օպերացիոն համակարգով։ Դիսփլեյի խտությունը՝ 1280×800։ Համալրված է 4-միջուկ Qualcomm MSM8212 պրոցեսորով՝ 1․2 ԳՀց հաճախականությամբ, 1 ԳԲ օպերատիվ հիշողությամբ, 4800 մեգաամպեր-ժամ ծավալ ունեցող կուտակիչով և 16 ԳԲ մշտական հիշողությամբ։ Քաշը՝ 360 գրամ։

Նոութբուքեր

ZET Windows 10

Գինը՝ $239

Ուլտրաբարակ նոութբուք, որն աշխատում է Windows 10 օպերացիոն համակարգով։ Էկրանի անկյունագիծը 13․3 դյույմ՝ 1920×1080 խտությամբ, կողմերի 16:9 հարաբերակցությամբ։ Համալրված է 1․83 ԳՀց հաճախականությամբ 4-միջուկ Intel Quad Core պրոցեսորով, 2 ԳԲ օպերատիվ ու 32 ԳԲ մշտական հիշողությամբ։ Հաստությունը՝ 17 մմ, քաշը՝ 1․18 կգ։ Մարտկոցի աշխատանքի ժամը 4-6 ժամ, ունի Mini HDMI, USB պորտեր։ Բնականաբար, վերջին համակարգչային խաղերի համար այն կիրառելի չէ, սակայն աշխատանքային պրոցեսում թեթև ու դյուրակիր գաջեթը կարող է իդեալական լուծում լինել գին-որակ հարաբերակցությունը հաշվի առնելով։

Նշված գաջեթները կարող եք ձեռք բերել AliExpress, Banggood, Everbuying և GearBest օնլայն խանութներից: