AM
16 Նոյեմբեր 2016 - 07:03 AMT

Գյումրեցի բռնցքամարտիկը՝ Եկատերինբուրգի Extra Round մրցաշարի հաղթող

Գյումրեցի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Ժորա Համազարյանը Եկատերինբուրգում կայացած Extra Round մրցաշարի հաղթող է դարձել:

20-ամյա բռնցքամարտիկը եզրափակիչ մենամարտի երկրորդ ռաունդում նոկաուտի է ենթարկել Նիկարագուան ներկայացնող Ռաֆայել Կաստիլյոյին:

Ժորա Համազարյանը պրոֆեսիոնալ ռինգում 8 մենարամարտ է անցկացրել և բոլորն էլ ավարտել հաղթանակով: Նրան է պատկանում է WBO վարկածով երիտասարդների աշխարհի չեմպիոնական գոտին: