AM
17 Նոյեմբեր 2016 - 09:50 AMT

Թուրքիայում հարյուրավոր դատավորներ ու դատախազներ են աշխատանքից հեռացվել

Թուրքիայի դատավորների և դատախազների բարձրագույն խորհուրդը (HSYK) որոշում է կայացրել գյուլենական համայնքի հետ կապ ունենալու մեղադրանքով աշխատանքից հեռացնել դատաիրավական համակարգի 203 աշխատակցի:

Հեռացվածներից 149-ը դատավոր են, 44-ը դատախազ, 5-ը վարչական դատարանի, 2-ը շրջանային դատարանի անդամներ, 1-ը ծանր հանցագործությունների դատարանի նախագահ, 1-ը դատական տեսուչ, և ևս մեկը հարկային հարցերով դատարան անդամ, թուրքական Sondakika լրատվական կայքին հղումով գրում է Ermenihaber.am-ը:

Հուլիսի 15-ին Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձ էր կատարվել: Թուրքիայի իշխանությունները փորձը կազմակերպելու մեջ մեղադրում են իսլամի քարոզիչ, ամերիկաբնակ միլիարդատեր Ֆեթուլլահ Գյուլենին: Հեղաշրջման փորձից հետո բոլոր բնագավառները հատկապես՝ ուժային կառույցները, կրթական ու դատական համակարգերը գյուլենականներից մաքրելու գործընթաց է սկսվել: Աշխատանքից ազատվել են տասնյակ հազարավոր մարդիկ, շատերը ձերբակալվել են: