AM
21 October 2002 - 15:00 AMT

ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԵԼ ԵՆ ՄԻ ՇԱՐՔ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԵԳԻՊՏՈՍԻ ՄԻՋԵՎ

Երեւանում կայացած երկկողմ միջկառավարական հանձնաժողովի 3-րդ նիստի արդյունքում մի շարք համաձայնագրեր են ստորագրվել Հայաստանի եւ Եգիպտոսի միջեւ: Ամփոփիչ արձանագրությունից բացի կողմերը պայմանագիր են ստորագրել երկու երկրների կենտրոնական բանկերի եւ առեւտրա-արդյունաբերական պալատների միջեւ համագործակցության, երկրաբանական աշխատանքների համատեղ իրականացման վերաբերյալ: Համաձայնագրեր են կնքվել նաեւ Երեւանի Մատենադարանի եւ Ալեքսանդրիայի Ազգային գրադարանի միջեւ: