Ռուսաստանի «ԲՄԱ-Խաբարովսկ» ֆուտբոլային թիմի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը 6-րդ անգամ ճանաչվել է առաջին դիվիզիոնի առաջնության տուրի լավագույն մարզիչ:
4-րդ տուրում Խաբարովսկի թիմի 5:0 հաշվով պարտության էր մատնել Կրասնոդարի «Կուբանին», իսկ Ալեքսանդր Գրիգորյանի գլխավորած թիմի գոլերից մեկը խփել էր Հայաստանի հավաքականի հարձակվող Ռուսլան Կորյանը:
24-րդ տուրի լավագույնի կոչմանն է արժանացել նաև Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և «Մորդովիայի» հարձակվող Արթուր Սարկիսովը: Նա դարձել է 2 գոլի հեղինակ և վաստակել է 11 մետրանոց հարված:
Եվ այս ամենը հասցրել է անել 45 րոպեների ընթացքում, քանի որ հետո վնասվածքի պատճառով փոխարինվել է, Onedivision.ru-ին հղումով գրում է Panorama.am-ը:






