AM
30 Նոյեմբեր 2016 - 08:59 AMT

Առանց ռետուշի. Փիթեր Լինդբերգի «Էմոցիոնալ» Pirelli օրացույցը

Հայտնի Pirelli օրացույցների հերոսուհիներին այս տարի նկարահանել է Փիթեր Լինդբերգը՝ միակ լուսանկարիչը, որին երեք անգամ վստահել են աշխատել օրացույցի վրա: Առաջին անգամ հրատարակության համար նա լուսանկարել է 1996-ին՝ Կալիֆորնիայի Էլ Միրաժ անապատում, երկրորդ՝ 2002-ին, Լոս Անջելեսում Paramount ստուդիայում: Բացի այդ, մի օրացույց էլ է եղել, որի վրա Լինդբերգը ևս աշխատել է՝ 2014-ին նա Պատրիկ Դեմարշելիեի հետ աշխատել է հոբելյանական համարի վրա: 2016-ին լուսանկարիչը լուսանկարելու համար վայր ընտրեց Բերլինի, Լոս Անջելեսի, Նյու Յորքի, Լոնդոնի, ինչպես նաև Լե Տուկե լողափի փողոցները, ստուդիաներն ու բնակարանները:

2017-ի օրացույցում Լինդբերգը կանանց ցույց է տալիս առանց ռետուշի, ոչ թե իդեալական, այլ սովորական մարդու պես, գրում է Buro247-ը:

© Peter Lindbergh

«Ուզում էի փոխանցել գեղեցկության մասին իմ պատկերացումը: Սպառման վրա հիմնված ժամանակակից հասարակությունը մեզ միայն մեկ տիպ է առաջարկում, որն անբաժան կապված է երիտասարդության ու կատարելության հետ, որոնք օգտագործվում են ապրանքների առաջխաղացման համար: Բայց գեղեցկության մասին նման պատկերացումն ընդհանուր ոչինչ չունի իրականության ու իսկական կանանց հետ: Իրականում գեղեցկությունն ավելին է, քան այն, ինչ գովազդով մեզ փորձում են հավատացնել: Իմաստը նրանում է, որ ես ուզում էի կանանց պատկերել ոչ թե նրանց կատարելության պրիզմայի միջոցով, այլ նրանց ներքին անկրկնելիության»,- մեկնաբանում է Լինդբերգը:

© Peter Lindbergh

Լուսանկարչին գաղափարը կյանքի կոչել օգնել են հայտնի 14 դերասանուհի՝ Ջեսիկա Չեսթեյնը, Պենելոպա Կրուսը, Նիկոլ Քիդմանը, Ռունի Մարան, Հելեն Միրենը, Ջուլիանա Մուրը, Լյուպիտա Նիոնգոն, Շարլոտա Ռեմփլինգը, Լեա Սեյդուն, Ումա Թուրմանը, Ալիսիա Վիկանդերը, Քեյթ Ուինսլեթը, Ռոբին Ռայթն ու Չժան Ցզին: Ընդհանուր առմամբ ամսագիրը կազմված է 40 կադրից՝ պորտրետներից ու բնապատկերներից:

© Peter Lindbergh

© Peter Lindbergh

© Peter Lindbergh

© Peter Lindbergh

© Peter Lindbergh

© Peter Lindbergh