AM
1 Դեկտեմբեր 2016 - 06:11 AMT

Շփման գիծը. Հակառակորդը 82մմ-ոց ականակետ է կիրառել

Նոյեմբերի 30-ի լույս դեկտեմբերի 1-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է մոտ 75 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է մոտ 2000 կրակոց:

Շփման գծի հարավային և հարավարևելյան ուղղություններով ադրբեջանական զինուժը կիրառել է նաև հաստոցավոր ավտոմատ նռնականետ (12 արկ), իսկ արևելյան (Մարտունի) պաշտպանական հատվածում` 82 մմ-ոց ականանետ (6 արկ):

Հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար ՊԲ առաջապահ ուժերը դիմել են անհրաժեշտ գործողությունների և շարունակել վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրները:

Նոյեմբերի 29-ի լույս 30-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 45 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է մոտ 360 կրակոց:

Շփման գծի արևելյան (Կուրոպատկինո) ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև 60 միլիմետրանոց ականանետ (10 արկ) և հաստոցավոր ավտոմատ նռնականետ (6 արկ):