Ռուանդան մտադիր է պատասխանատվության կանչել 20 բարձրաստիճան ֆրանսիացի զինվորականի 1994թ. ցեղասպանությանը մեղսակցության համար: Կասկածյալների թվում մի քանի գեներալ կա, այդ թվում Հինգերորդ հանրապետության Գլխավոր շտաբի նախկին պետ Ժակ Լանսկադը, գրում է Euronews.com-ը:
Ռուանդայի դատախազությունը համապատասխան հետաքննություն է սկսել և հուսով է, որ պաշտոնական Փարիզը կաջակցի այդ գործում: Ռուանդայի համապատասխան գերատեսչության ղեկավար Ռիչարդ Մուհմուզն արդեն ասել է, որ երկու շաբաթ է խորհրդատվություններ է անցկացնում այդ թեմայով ֆրանսիացի պաշտոնյաների հետ:
Ռուանդայի իշխանությունները կարծում են, որ ֆրանսիացի զինվորականները տեղյակ են եղել, որ ցեղասպանություն է նախապատրաստվում, ինչպես նաև պատրաստել են նրանց, ովքեր հետագայում մասնակցել են սպանություններին: Ավելի վաղ Ֆրանսիայի ՊՆ ղեկավար Ժան Իվ Լյո Դրիանը նման պնդումները «կեղծիք է» անվանել:
1990-ականներին Փարիզը իր դաշնակիցն էր համարում խութուների ժամանակավոր կառավարությանը: 100 օրում երկրի այդ խոշորագույն ազգության ներկայացուցիչները սպանեցին մոտ 800.000 թութսիների: Այլ տվյալներով սպանվել է մոտ 1 մլն մարդ:






