AM
1 Դեկտեմբեր 2016 - 11:30 AMT

FT. Ռուսաստանը բանակցում է սիրիական ընդդիմության հետ Հալեպի հարցով

Սիրիայի ընդդիմության առաջնորդները բանակցում են Ռուսաստանի ներկայացուցիչների հետ Հալեպում մարտական գործողությունների դադարեցման հնարավորության մասին, հայտնում է ՏԱՍՍ-ը The Financial Times-ի վրա հղումով:

Պարբերականի զրուցակիցները պնդում են, որ բանակցություններն անցնում են Անկարայում` Թուրքիայի միջնորդությամբ: Նշվում է, որ բանակցություններն անցնում են առանց ԱՄՆ մասնակցության:

Սա առաջին դեպքը չէ, երբ Սիրիայի ընդդիմությունը բանակցում է ռուսական կողմի հետ: Թերթի աղբյուրները նշում են, որ մինչ այդ բանակցություններին չեն մասնակցել այդքան ընդդիմադիր խմբավորումների ներկայացուցիչներ: Նրանց կարծիքով, դա վկայում է համաձայնության հասնելու ցանկության մասին:

Պարբերականը չի հստակեցնում, թե հատկապես ով է մասնակցում բանակցություններին Ռուսաստանի կողմից:

Հալեպի արևմտյան թաղամասերը վերահսկում են Սիրիայի կառավարական ուժերը: Արևելյան մասը վերահսկում են տարբեր զինյալ խմբավորումներ, այդ թվում «Ջեբհաթ ան Նուսրայի» ահաբեկիչները: Սիրիական բանակն արգելափակել է գրոհայիններին և պարտադրում է հեռանալ քաղաքից: