Մոտ 3.000 գրոհային վայր է դրել զենքն Դամասկոսի արվարձան Հան էշ Շեյխում` ընտանիքների հետ միասին նրանք Իդլիբ են մեկնել ավտոբուսներով:
Տևական և տանջալից բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել մարտական գործողությունների դադարեցման ռեժիմին գրոհայինների միանալու մասին»,-ասել է Սիրիայում գործող Հակամարտ ուժերի հաշտեցման կենտրոնի ներկայացուցիչ, գնդապետ Ալեքսեյ Լեշչենկոն, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Ծայրահեղականներն իշխանություններին են հանձնել 500 միավոր հրաձգային զենք, դիպուկահար հրացաններ, տասնյակ 120 մմ-նոց ականանետեր:
Հան էշ Շեյխի շենքերի մեծ մասը փլուզված է: Փողոցներում դեռևս մեծ քանակությամբ չպայթած զինամթերք կա, որի մի մասը սակրավորները ստիպված են լինում տեղում վնասազերծել:
4 տարի առաջ քաղաքից հեռացած խաղաղ բնակիչները վերադառնում են:
Ավելի վաղ Սիրիայի կառավարական ուժերին դաշնակիցների աջակցությամբ հաջողվել է մոտ 100.000 մարդու ազատել Հալեպի արևելյան թաղամասերում, որոնք գտնվում էին ահաբեկիչների հսկողության տակ: Այդ մասին դեկտեմբերի 5-ին հայտարարել է ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցիչ Բաշար Ջաֆարին:
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ գրոհայինները, որոնք կհրաժարվեն հեռանալ Հալեպից, կոչնչացվեն:
Որպես դեկտեմբերի 2-ին Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հանդիպման զարգացում «ամերիկյան կողմի առաջարկով Ժնևում առաջիկա օրերին կսկսվի ռուս և ամերիկացի փորձագետների աշխատանքն Արևելյան Հալեպի հարցով»: Հանդիպման նպատակն է բոլոր գրոհայինների հեռացումը Հալեպի արևելյան թաղամասերից: Հարկ կլինի նաև համաձայնեցնել երթուղիներն ու ժամկետները: Հենց որ դա տեղի ունենա, ուժի մեջ կմտնի հրադադարի ռեժիմը` նրանց տարհանումն ապահովելու համար»,-ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ:






