Դեկտեմբերի 6-ին Իրաքի բանակը փորձել է ազատագրել Ալ Սալեմ հիվանդանոցային համալիրը Մոսուլի արևելքում, որտեղ տեղակայված են ԻՊ գրոհայինները: Զինվորականները գրավել են այդ շրջանը և մի քանի հակագրոհ են հետ մղել, հայտնում է «Ինտերֆաքսը»:
Հաջորդ օրը, ենթարկվելով ահաբեկիչների կողմից զանգվածային գնդակոծությունների, Իրաքի զինյալները աջակցություն են խնդրել օդից ԱՄՆ գլխավորած կոալիցիայից: Կոալիցիայի ինքնաթիռները կետային հարված են հասցրել գրոհայինների կուտակման վայրին:
«Կոալիցիան պահպանում է զինաված հակամարտութուն վարելու օրենքը և ավիահարվածներ հասցնելիս ձեռնարկում է զգուշավորության բոլոր հնարավոր միջոցները` նվազեցնելու համար ռիսկերը խաղաղ բնակչության համար»,-ասվում է «Անկոտրում վճռականություն» գործողության կայքում:
Խաղաղ բնակչության շրջանում զոհերի մասին ոչինչ չի ասվում:
Մոսուլն ԻՊ ահաբեկիչների վերահսկողության տակ է 2014-ից: Քաղաքն անվանում են խմբավորման «իրաքյան մայրաքաղաք»:
2016-ի հոկտեմբերի կեսին Իրաքի վարչապետ Հայդեր ալ Աբադին հայտարարեց Մոսուլի ազատագրման մեկնարկի մասին: Նա խոստացավ, որ երկրի երկրորդ քաղաքը կազատագրվի ԻՊ ահաբեկիչներից «մինչև 2016-ի ավարտը»: Նույն ժամկետն էր նշել ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման:
Մոսուլի ազատագրման գործողությունը մեկնարկել է նոյեմբերի 17-ին Իրաքի զինվորականների, սուննի և շիա աշխարհազորայինների, քրդական ուժերի մասնակցությամբ: Ավելի քան 68.000 մարդ ստիված է եղել լքել իր տունը և բռնի տեղահանված դառնալ գործողության մեկնարկից հետո: Նոյեմբերի 21-ին իրաքյան բանակն ազատագրել է Մոսուլից դեպի հարավ գտնվող Էլ Սալյամիա, Ալ Հումեյրա գյուղերը, իսկ շիա աշխարհազորայինների ջոկատները մտան Թալ Աֆար քաղաք:






