AM
18 October 2002 - 17:39 AMT

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎ ՃԱՊՈՆԻԱՆ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎՈՒՄ ԵՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի եւ Ճապոնիայի միջեւ ռազմական համագործակցության հաստատման հնարավորությունները քննարկել են այսօր ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը եւ Հայաստանում հավատարմագրված Ճապոնիայի զինվորական կցորդ Կոկի Առասեին: Մասնավորապես, ինչպես տեղեկացնում է «Արմինֆո» գործակալությունը` վկայակոչելով ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը, կողմերը քննարկել են երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների փոխգործունեությունը տեղեկությունների փոխանակման, համատեղ կոնֆերանսների եւ փոխադարձ դասընթացների կազմակերպման ոլորտներում: Խոսվել է նաեւ ահաբեկչության նկատմամբ Հայաստանի դիրքորոշման եւ պաշտպանության նախարարության կողմից այդ ուղղությամբ կիրառվող քայլերի մասին: