AM
11 Դեկտեմբեր 2016 - 17:00 AMT

Մխիթարյանը հաղթական գոլ է խփել ու վնասվածք ստացել. Կվերադառնա դեկտեմբերի 26-ի խաղին

Անգլիական Պրեմիեր-Լիգայի 15-րդ փուլում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ հաղթել է «Տոտենհեմին» 1-0 հաշվով:

Հանդիպման միակ գոլը խփել է ակումբի ու Հայաստանի հավաքականի կոսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը՝ 29-րդ րոպեին, Անդեր Էրրերայի փոխանցումից հետո: Խփած գնդակը հայ ֆուտբոլիստի առաջին գնդակնյ էր Պրեմիեր-Լիգայում:

Մխիթարյանը խաղի ընթքացքում աչքի ընկավ ևս մի քանի վտանգավոր անցումներով ու փոխանցումներով, սակայն հաշիվը չփոխվեց: Խաղի 84–րդ րոպեին նա վնասվածք ստացավ «Տոտենհեմի» խաղացող Դենի Ռոուզի կոպիտ խաղի արդյունքում, ու հեռացվեց խաղադաշտից պատգարակով: Հանդիպման ավարտից հետո «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մուրինյոն հայտնել է, որ Մխիթարյանի վնասվածքը լուրջ չէ: «Հուսով եմ, Մխիթարյանը կխաղա «Boxing day»-ի խաղերին («Boxing day» կամ «Նվերների օրը»՝ Սուրբ Ծնունդին հաջորդող օրը, երբ, ըստ ավանդույթի Անգլիական Պրեմիեր-Լիգայում բազմաթիվ հանդիպումներ են կայանում- խմբ.)», – նշել է նա:

Դեկտեմբերի 26-ին «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալելու է «Սանդերլենդին»: