Դեկտեմբերին ավելի քան 90.000 մարդ է հեռացել իրաքյան Մոսուլից «Իսլամական պետութուն» ահաբեկչական խմբավորման զինյալներից քաղաքի ազատագրման ռազմական գործողության պատճառով: Այդ մասին հայտնել է Միգրացիայի միջազգային կազմակերպությունը:
Ըստ վիճակագրության, հոկտեմբերից 17-ից մինչև դեկտեմբերի 11-ը, ավելի քան 15 234 ընտանիք կամ 91 404 մարդ է ստիպված եղել հեռանալ տնից: Մարդիկ տեղահանվում են Անբար, Բաղդադ, Էրբիլ, Սալահ էդ Դին գավառներից, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Մոսուլի ազատագրման գործողությունը մեկնարկել է նոյեմբերի 17-ին Իրաքի զինվորականների, սուննի և շիա աշխարհազորայինների, քրդական ուժերի մասնակցությամբ: Ավելի քան 68.000 մարդ ստիված է եղել լքել իր տունը և բռնի տեղահանված դառնալ գործողության մեկնարկից հետո: Նոյեմբերի 21-ին իրաքյան բանակն ազատագրել է Մոսուլից դեպի հարավ գտնվող Էլ Սալյամիա, Ալ Հումեյրա գյուղերը, իսկ շիա աշխարհազորայինների ջոկատները մտան Թալ Աֆար






